Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քաջարան համայնքի ավագանին նոր անդամ ունի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 1-ի արտահերթ նիստի որոշմամբ Քաջարան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության ընտրական ցուցակից ընտրված ու լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամի մանդատը տրամադրվեց ցուցակի հերթական համարին։ Ավագանու մանդատից հրաժարվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թիվ 1 մանկապարտեզի վարիչի տեղակալ Համեստ Ծատրյանը։

Մանդատը փոխանցվեց ցուցակի 4-րդ համարին՝ ԶՊՄԿ-ի տեղամասի պետ Դերենիկ Ստեփանյանին։

Հիշեցնենք, որ Քաջարան համայնքի ավագանու 15 մանդատից 4-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է, 1-ը՝ «Հանրապետությանը», իսկ 10 մանդատ «Դեպի միասնություն» դաշինքինն է։ Վերջինիս օգտին քվեարկել է  ընտրողների 67 տոկոսը։

Նշենք, որ սա թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այս կազմով, թերեւս վերջին նիստն էր։ Դեկտեմբերի 2-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապատվության քվեակարգով որոշել է ԸԸՀ-ի կազմերը։ Նոր ձեւավորված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը կկայանան դեկտեմբերի 17-ին։ Թիվ 35 ԸԸՀ-ի կազմում նախկին հանձնաժողովականներից միայն մեկ հոգի է ընդգրկվել՝ Ռամելա Հակոբյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ