Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քաջարանում, Մեղրում և Կապանում առկա են խմելու ջրի մատակարաման խնդիրներ․ ՀԿ

«Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն ահազանգում է

«Ողջի և Մեղրի գետերը ձնհալի ժամանակ` մայիս, հունիս, հուլիս ամիսնեին կարելի է համարել գետ: Տարվա մնացած ամիսներին դրանք արդեն գետեր չեն: Ողջի գետի և իր բոլոր վտակների ջրերը ամբոջությամբ օտագործվում են ԶՊՄԿ- կողմից: Բնապահպանական արտահոսքը չի պահպանվում ոչ գետի, ոչ վտակների վրա: Դեռ ավելին Սախկարսու վտակի ջրերը տեղափոխում են խողովակաշարով ջրայի կորուստներից խուսափելու համար: Բաց հանքում գոյացած ծանր մետաղներով հագեցված ջրերը արտամղվում են դեպի Ողջի գետ: Քաջարան քաղաքի կոյուղուց նույնպես կա արտահոսք դեպի Ողջի գետ: Գեղի գետի վրա կառուցված է ջրամբար, որ կուտակած ջրերը օգտագործվում է ԶՊՄԿ-ի կողմից, որոշ մասը տրվում է ոռոգման համակարգին: Ոռոգման համակարգի խողովակաշարի վրա կառուցված է հէկ: Գեղի գետի և Ողջի գետի ներքին հոսանքերի վրա կառուցված է հէկ-րի համակարգ: Հէկ մտնող ջրերը իոնիզացվում են և կորցնում են իրենց բնական հատկությունները: Ողջի գետի վերին հուսանքներում գործում է մի հէկ, որի պատճառով ապրիլ, մայիս, հունիս ամիսներին Քաջարանում քաղաքացիներին մաքուր ջրի մատակարարումը դառնում է անհնար:

Մեղրի գետի վերին հոսանքերում գետի ջրերին են խառնվում հետախուզական հանքերից արտահոսող ջրեր: Մեղրի գետի վրա նույպես կառուցված է հէկ-րի համակարգ: Այստեղ նույնպես բնապահպանական արտահոսքերի մասին խոսելն ավելորդ է: Մեղրի գետի վրա ոռոգման համակարգ է կառուցած, բայց միևնույնն է ամռան վերջում մեղրեցիները ունեն ոռոջման ջրի խնդիրներ:

Այս պահին և Քաջարանում և Մեղրում և Կապանում առկա են խմելու ջրի մատակարաման խնդիրներ: Մեր տարածարջանում ավելի թանկ բան քան ջուրը չկա, մեր համար ավելի թանկ քան բոլոր արդյունահանվող գունավոր մետաղները: Մեր արդյունաբերական հսկաները պետք է հաշվի առնեն, որ ջուրը միայն իրենց համար չէ: Ջրօգտագործումը պետք է լինի պետական հսկողության ներքո և այն կազմակերպությունները, որ ապօրինի վատնում են ջրային ռեսուսները պետք է պատասխանատվության ենթակվեն:

Սյունիքի մարզում գործող բնապահպանական ՀԿ-ը և մարզպետարանի պետական բնապահպանական մարմինները շարունակում են իրենց խորհրդավոր լռությունը, կարծս թե չեն տեսնում, որ ջրի անբավարար մատակարարումը արդեն կախված է ջրային ռեսուսների բնական անկմամբ: Հնարավոր է, այս անկումը ուղիղ կապ ունի հանքերի պայթեցումների հետ, կամ գետերի հուները հէկ-րի ջրառի պատճառով ցամաքացնելու հետ, կամ հանքերի քանակների և ծավալներ մեծացման հետ: Օրինակ, Մեղրասարի հանավայրը գտնվում է լեռան գագաթին մոտ 2800 մ. բարձրության վրա: Բնապահպանները զգուշացնում էին, որ այս հանքի շահագործումը կարող է առաջացնել կլիմայական և ջրային ռեսուսների անվերականգնելի փոփոխության: Այս հարցերի պատասխանները իմանալու համար ԻԿԲ ՀՀ պահանջում է տարածաշրջանում ջրօգտագործման ուսունասիրության իրականացում:

ԻԿԲ ՀՀ փորձում է ներկայացնել այն ամենը ինչ տեսանելի է առանց ուսումնասիրությունների: Սյունիքի մարզում գործունեություն ծավալող պետական բնապահպանական մարմինները կարող են ավելի ճշգրիտ ջրաբանական ուսումնասիրություն կատարել և ներկայացնել քնարկման: