Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քանդման թույլտվություն ստանալու եւ ժամանակին քանդումը չիրականացնելու դեպքում կառուցապատողը կտուգանվի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի նպատակն է՝ ՀՀ տարածքում քաղաքաշինության բնագավառում թույլտվությամբ նախատեսվող՝ քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման, կամ առանց քանդման թույլտվության քանդում անելու վերաբերյալ պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը։ Ինչպես այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը (լուսանկարում), քանդման եւ ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են նախապես տրված թույլտվությունների վրա, սակայն թույլտվությամբ ամրագրված պահանջը չկատարելու դեպքում վարչական պատասխանատվության միջոցները հստակ սահմանված չեն։

Պաշտոնյան նշեց․ «Հույս ունենք սահմանելու հստակ վարչական պատասխանատվություն՝ քանդման թույլտվություն ստանալու եւ ժամանակին քանդումը չիրականացնելու դեպքում։ Սա մեկ խնդիրն է։ Մյուսի համաձայն, ժամանակին չիրագործվող կառուցապատման դեպքում տուգանք է սահմանվում՝ շինարարության արժեքի 1%-ի չափով։ Դեպքեր ունենք, որ նախահաշիվ չի կազմվում շինարարության ընթացքում։ Որոշ դեպքերում խնդիր է առաջանում, թե ինչպես հաշվարկել այդ 1%-ը։ Փոփոխությամբ սահմանում ենք, որ եթե չկա նախահաշիվ, ապա տուգանքի չափը սահմանվում է խոշորացված հաշվարկով։ Շինարարության խոշորացված արժեքի մասին է խոսքը»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ եթե քանդման որոշումը կայացնում է Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը, ո՞վ պետք է քանդի, տե՞րը։ Գրիգորյանը պատասխանեց․ «Սեփականատերը»։

Աղազարյանին հետաքրքրեց նաեւ տուգանքի չափը։ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ եթե քանդումը ժամանակին չի քանդվում, ապա սահմանվում է շինարարության նախահաշվի մեկ տոկոսի չափով․ «Եթե չի քանդում, երկրորդ դեպքը եւս սահմանված է։ Կան դեպքեր, երբ շինարարությունը սկսելուց առաջ հողամասերում լինում են քանդման ենթակա հին շինություններ։ Կառուցապատողն իրավունք չունի միանգամից քանդելու։ Ներկայացնում է քանդման նախագիծ, դիմում համայնքին՝ ստանալու քանդման թույլտվություն եւ ժամկետ։ Ժամկետում չքանդելու դեպքում պատասխանատվության ենթարկվելու մասին է խոսքը։ Ժամկետները սահմանում է համայնքը՝ կախված շինարարության ծավալներից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ