Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քանի դեռ չի եկել հատուցման կամ քավության ժամը, ապրե՛ք այդ բեռով․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Էսօրվա դավաճանական խոսքը (ոտից գլուխ՝ բացահայտ սուտ) հնչել է վիժվածքի շուրթերից, սակայն ո՛չ միայն նրա անունից։

Այն հնչել է նաև Տիգրան Ավինյանի անունից, որը քնում-զարթնում՝ երազում է Երևանի քաղաքապետի աթոռի մասին։

Այն հնչել է նաև արդարադատության նախարարի աթոռը գրկած քպ-ական Կարեն Անդրեասյանի անունից, որը «իրավաբան գիտնականի» դիմակով հավակնում է ԲԴԽ նախագահի աթոռին։

Այն հնչել է նաև Վահագն Հովակիմյանի անունից, որը քնում-զարթնում՝ երազում է ԿԸՀ նախագահի մասին։
Այն հնչել է նաև ԵՊՀ ռեկտորի աթոռը գրկած քպ-ական Հովիկ Հովհաննիսյանի անունից, որն այսօր

Համալսարանից հեռացրել է քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին։
Քպ-ական կատարածու դեպուտատներ, չինովնիկներ, իրավապահներ, դեսպաններ, թաղապետեր, վարչության պետեր ու ամեն տեսակ տեղակալներ, այն հնչել է նաև ձե՛ր անունից։

Այն հնչել է նաև քո՛ անունից, ո՜վ քպ-ական մանր տասովշիկ, որ կարդում ես այս տողերը՝ ոմն միջին տասովշիկի զեկուցելու համար։

Քանի դեռ չի եկել հատուցման կամ քավության ժամը, ապրե՛ք այդ բեռով»։