Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քարե գտածոներ՝ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում մեկնարկած պեղումները ուշագրավ նյութ է տալիս։ Տարածքում հայտնաբերված կավե, ոսկրե, ապակյա, մետաղական իրերից բացի կարևոր են նաև քարե գտածոները։ Հնավայրի զանազան հատվածներում պեղումների և հետախուզական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մեծ թվով, քարե գործիքների` սանդերքի, աղորիքների ծեծիչների բեկորներ։ Քիչ չեն նաև կոթողների ու ճարտարապետական մանրամասների բեկորները։ Բացառիկ է 7-րդ դ. թվագրվող սյան բեկորները, որոնց նիստերին առկա են հավասարաթև խաչի պատկերներ։ Հատկապես ուշագրավ են խաչքարերի ու տապանաքարերի բեկորները, որոնք գտնվում են և հողի շերտում, և պատերի ու քարակուտակումերի մեջ։ 12-13-րդ դդ. բնորոշ հոյակերտ խաչքարերի բեկորների մի մասը արձանագիր է։ Առանձնանում է վերջերս գտնված տուֆից խաչքարի բեկորը՝ շքեղ վարդյակի հատվածով։

Ավելի վաղ հնագիտական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էին մեծ թվով հնագիտական իրեր․ հասարակ և ջնարակված խեցեղեն, ծխամորճներ, մետաղադրամներ, ուլունքներ, զարդեր, բաղնիքի ծորակներ, նետասլաքներ։ Պարսպապատի և երկու բաղնիքների տարածքում բացվել են կառույցների ճարտարապետական տարբեր մանրամասներ․ պատեր, բաղնիքների հիպոկաուստ հատակները, ջրամատակարարման համակարգի խողովակաշարերը,ջրավազաններ և այլն, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ժամանակաշրջանի կառույցների,կառուցվածքային առանձնահատկությունների մասին։

Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկ.՝ Արման Նալբանդյան)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած առանձին դրամաշնորհով։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առեվտրային կազմակերպություն