Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քարտեզների համաձայն՝ Հայկական լեռնաշխարհում գտնվում է 150 վիշապաքար, որոնցից 90-ը՝ ՀՀ-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար, պատմաբան, հնագետ, Արտավազդ Զաքյանը 2023 թ. հունվարի 27-ին Փասադենա քաղաքի հայկական ճեմարանում (Blair School Armenian Academy)  դասախոսություն է կարդացել վիշապաքարերի մասին: Դասախոսությունը կազմակերպվել է «Արարատ Էսքիճեան» թանգարանի հրավերով հնագիտական հավաքածուի ուսումնասիրության, համակարգման, դասակարգման և ցուցադրության կազմակերպման համար:

Արտավազ Զաքյանը ներկայացրել է իր գործունեության բնագավառը, հատկապես` «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կատարած աշխատանքները: Վիշապաքարերին նվիրված դասախոսության ընթացքում Զաքյանը ցույց է տվել վիշապաքարերի նմուշներ, մանրամասն նկարագրել հնադարյան այդ հուշակոթողները, խոսել դրանց ծիսապաշտամունքային նշանակության մասին:

Բանախոսի խոսքով` լեռների բարձր գագաթներին, աղբյուրների, լճերի և ջրամբարների մոտ գտնվող վիշապաքարերը հատուկ են Հայկական լեռնաշխարհին: Դրանց բարձրությունը հասնում է մինչև 5 մետրի: Վիշապաքարերն ունեն ձկան կամ ցլի տեսք, հանդիպում են նաև օձ, արագիլ և այլ կենդանիներ պատկերող քանդակներ: Յուրաքանչյուր վիշապաքար ունեցել է նաև արարողակարգային ճանապարհ, որտեղ, ըստ պատմաբանների, հանդիսավոր միջոցառումներ են տեղի ունեցել: Ցուցադրվել են նաև հոլովակներ, որտեղ Արագած և Գեղամա լեռների վրա մասնագետները վերականգնում են խոնարհված վիշապաքարերը` տվյալ հատվածը դարձնելով զբոսաշրջային նոր ուղղություն:

Մասնագետները կատարում են նաև քարտեզագրական աշխատանք: Քարտեզների համաձայն` Հայկական լեռնաշխարհում գտնվում է 150 վիշապաքար, որոնցից 90-ը` Հայաստանի Հանրապետությունում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների

և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»

պետական ոչ առևտրային կազմակերպություն