Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քարտեզների վերանայման քաղաքականությունները կձախողվեն. Նիկոս Դենդիաս

«Մենք միշտ կրկնում ենք, որ Հունաստանն աջակցում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և այն, իհարկե, վերաբերում է մեր լավ ընկեր հայերին»,-արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարոց Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:

Նրա խոսքով՝ Հունաստանը ընդունում է սահմանների անքակտելիության սկզբունքը:

«Մի քանի օր առաջ Հայաստանի տարածքի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծումը, ես կցանկանայ գնահատել՝ մեջբերելով  պարոն նախագահին՝ Մակրոնին, որը երեկ ասաց. «Ես դատապարտում եմ այն, ինչը տեղի ունեցավ ի հակադրություն խաղաղ բանակցությունների»,-հայտարարեց Հունաստանի ԱԳ նախարարը:

Նիկոս Դենդիասն ասաց, որ ցանկանում է հստակ հաղորդագրություն ուղարկել այն երկրներին, որոնք ցանկանում են քարտեզներ վերանայել:

«Վերանայման քաղաքականությունները կձախողվեն: Ես կնշեմ նման մի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալի լինի կայունության նկատմամբ: Մենք՝ հույներս վկա ենք թուրքականա հռետորաբանությանը: Թուրքիան դեմ էր նարն, որ Հունաստանը մի քանի պաշտպանական զենքեր էր ուղարկում հունական կղզիներին և սա արվում է այն պայմաններում երբ մենք գործում ենք մեր պարտավորությունների շրջանակներում, որոնք բխում են Լոզանի համաձայնագրից»,-ասաց հունաստանի ԱԳ նախարարը և հավելեց. «Եթե կարճ ասեմ՝ Թուրքիան դեմ է նրան, որ Հունաստանը թույլ չի տալիս իր տարածքներն անպաշտպան մնան: Այս պահին Թուրքիան սպառնում է պատերազմ սկսել Հունաստանի դեմ և Էգեյան կղզիներից մի քանի մղոն հեռավորության վրա ունի իր ծովուժը: Մենք բազմիցս ասել ենք, որ ցանկանում ենք սկսել կառուցողական երկխոսություն Թուրքիայի հետ՝ միջազգային իրավունքի շրաջանակներում: Նաև մենք պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը և մեր իրավունքները: Ես դիմում եմ իմ թուրք գործընկերներին, որպեսզի ինձ սխալ չհասկական՝ մենք կանենք այն ամենը, որպեսզի պաշտպանենք մեր երկիրը և իրավունքները և այն անում ենք»:

Նիկոս Դենդիասը տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանի հետ քննարկել են Անդրկովկասի անվտանգության մարտահրավերները: 

«Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում մնում է անփոփոխ՝ աջակցումե ենք խաղաղ, փոխընդունելի լուծումներին՝ միջազգային իրավունքի շրջանակներում: Վերջինս միջազգային հարաբերությունների և քաղաքականության կտակարանն է»,-հայտնեց Հունաստանի արտաքին գործերի նախարարը և հավելե, որ ողջունում է Նիկոլ Փաշինյանին որը առաջարկել է նոր մոտեցում տարածաշրջանի համար:

«Նախագահ Մակրոնի խոքով՝ լուծումները և խաղաղությունը չեն կարող կառուցվեն այն պայմաններում, երբ կա ուժի սպառնալիք, ինչը վերաբերում է ինչպես Կովկասին, այնպես էլ ամբող աշխարհին»,-հայտնեց Նիկոս Դենդիասը և շարունակեց. «Հունաստանը կշարունակի աջակցել երկկողմ բանակցությունների սկսելուն՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ԵԱՀԿ մինսկի խմբի աջակցությամբ: ԵՄ այլ գործընկերների հետ միասին պատրաստակամ ենք օգնել որպես միջորդ՝ գտնելու հնարավոր լուծումներ, քանի որ օրվա վերջում մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը, սակայն մարդիկ պետք է հնարավորություն ունենան խաղաղ ապրել կողք կողքի»:

Նա հայտարարեց, որ մարդասիրականա խնդիրները պետք է անհապաղ լուծվեն և միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի:

«Մենք հնարավորություն ունենացանք այսօր անդրադառնալ մեր գերազանց հարաբերություններին, պատմական ողբերգությանը, որը մեզ կապում է: Հունաստանի խորհրդարանը 1996 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ՀՀ խորհրդարանը 2015 թվականին ընդունել է Հույների ցեղասպանությունը, մենք օրինակելի համագործակցություն ունենք միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,-հայտարարեց հույն պաշտոնյան:

Նա շնորհակալություն հայտնեց հայկական կողմի աջակցության համար, որը վերաբերում է Կիպրոսի հանրապետության մի մասի անօրինական զավթմանը և հավելեց, որ անհարբերությամբ սպասում են՝ առաջ մղելու Կիպրոսի հետ հարաբերությունների եռակողմ ֆորմատը:

«Ես մի ցանկություն ունեմ՝ երբ հաջորդ անգամ գամ Երևան, կարողանամ երկար ժամանակ ուեննալ քննարկելու, թե ինչպես մենք կկարողանանք մեր հարաբերությունները առաջ մղել երկկողմ և բազմակողմ ֆորմատներվ՝ ստիպված չլինելով քննարկել բազմաթիվ խնդիրներիը, կրկին խոսել անվտանգության մարտահրավերներից»,-հայտնեց Նիկոս Դենդիասը: