Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քաշաթաղի մշակութային ժառանգությունը ներկայացվեց դպրոցում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Յոթը սարի ետեւում» հայրենաճանաչողական, գիտակրթական մրցույթ-փառատոնի շրջանակում Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցում կայացավ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը, որոնցում հեղինակը պատմում է Քաշաթաղի մշակութային ժառանգության մասին։

Զոհրաբ Ըռքոյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, լրագրող է, ազատամարտիկ եւ լուսանկարիչ։

«Վերջին լուսանկարները արել եմ մինչև 44- օրյա պատերազմը՝ սեպտեմբերի 26 -ին պատարագի ժամանակ։ Որպեսզի վերադառնանք և չկորցնենք մեր հավատն ու ուժը, պետք է պայքարենք և իմ գործը ապագա սերունդները պիտի շարունակեն»,-ասաց լուսանկարների հեղինակը ցուցահանդեսի բացմանը։

Ըռքոյանը նշեց, որ բացի լուսանկարելուց, գրում է նաեւ պատմություններ՝ լուսանկարների վերաբերյալ պատմական տեղեկություններով։

«Ես օգտվում եմ միջնադարյան պատմիչների գործերից և ցանկանում եմ , որ այս տարբերակով մարդիկ ճանաչեն հային և հայոց պատմությունը», -հավելեց նա։ Նշեց նաեւ, որ մոտ ժամանակներս լույս կտեսնի գիրք-ալբոմ` իր լուսանկարներով և պատմություններով ։

Մանե ՏԻԳՐԱՆՅԱՆ