Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քիչ չեն ադրբեջանցիները, որոնք ակնհայտորեն դեմ են արտահայտվում Ալիեւի՝ Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու քաղաքականությանը․ «Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Իրանագետ, ԵՊՀ դասախոս, Ադրբեջանի հարցերով փորձագետ Արտյոմ Տոնոյանն «Ազգ»-ի հետ զրույցում ասում է, որ ադրբեջանական հասարակության մեջ էլ քիչ չեն մարդիկ, որ համարում են՝ իրենց իշխանությունները հերթական սադրանքին կգնան: Նա, ի դեպ, սադրանք բառը հենց այնպես չի օգտագործում, որովհետեւ Հայաստանի սահմանների վրա վերջին հարձակումն ադրբեջանցիների մոտ ոչ միանշանակ ու ոչ միակերպ է ընկալվել:

— Այսինքն՝ բոլորը չէ՞, որ միանշանակ են արտահայտվել հարձակման մասով:

— Քիչ չէին մարդիկ, ավելին՝ մեծ թիվ էին կազմում, որ ակնհայտորեն դեմ էին արտահայտվում Ալիեւի՝ Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու քաղաքականությանը: Ընդ որում՝ նման տեսակետ են հայտնել ոչ միայն Ադրբեջանում բնակվող, այլեւ դրսի ադրբեջանցիները, որոնք տոկոսային հարաբերակցությամբ բավական մեծ թիվ են կազմում: Ավելին՝ առաջին դեպքն է, երբ տոկոսային բավական մեծ տարբերությամբ հասարակության զգալի մասը դեմ է արտահայտվում իշխանության գործելաոճին՝ կապված Հայաստանի նկատմամբ սադրանքներ հրահրելուն: Նախկինում ինչքան էլ ադրբեջանական հասարակությունն ու իշխանությունը խնդիրներ են ունեցել՝ ժողովրդավարության, բռնապետական ռեժիմի հետ կապված, Արցախի հակամարտության հարցում ու 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ կանգնել են Իլհամ Ալիեւի կողքին ու սատարել իշխանություններին: Այժմ սակայն պատկերը կտրուկ է փոխվել, ու եթե չափելու լինենք, ապա կարող ենք ասել, որ 50/50 տոկոս հարաբերակցությամբ հասարակությունը դեմ է արտահայտվում ռազմական գործողություններ հրահրելուն: Չնայած որ, դեմ արտահայտվողները չեն բացառում, որ Ալիեւը կարող է նոր սադրանքների գնալ, ռազմական գործողություններ սկսել:

— Ալիեւի քաղաքականությանը դեմ են, որովհետեւ զոհեր ու վիրավորնե՞ր են ունենում, թե՞ այլ պատճառներ էլ կան:

— Ոչ միայն ձեր թվարկածներն են պատճառը, ու եթե դեմ արտահայտվողների ընդհանուր կարծիքները, ելույթներն ու հայտարարություններն ի մի բերենք, ապա կարող ենք նրանց կողմից առաձնացվող հետեւյալ միտքն առանաձնացնել. «Մեր երկիրը, որ հարեւանին անընդհատ մեղադրել է ագրեսիա իրականացնելու, տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ, այժմ ինքն է նույն գործողություններն անում, նույն ձեռագիրը բանեցնում»: Այսինքն համարում են, որ իրենց երկրի իշխանությունն ու ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմել են սադրանքների, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ են ուղղված:

— Դեմ կարծիքը հիմնականում ո՞ւմ կողմից է հնչում՝ ընդդմադիր քաղաքական գործիչների՞, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՞, թե՞ հասարակ քաղաքացիների:

— Ավելի շատ սովորական քաղաքացիների ու հասարակական ակտիվություն ունեցող շերտի ներկայացուցիչների կողմից: Այսպես ասած պացիֆիստներ՝ խաղաղասերներ, իշխանական տեսակետներին չհարողների մեջ, իհարկե, նույնպես դեմ արտահայտվողներ կան: Ընդդիմադիր ուժերը նույնպես այս օրերին հանդես են գալիս իշխանություների դեմ, բայց նրանց քննադատությունը ոչ թե Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, այլ նրան, թե ինչու են այդքան զոհեր տալիս, բայց շոշափելի արդյունք չեն գրանցում:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում