Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Քննարկել եւ որոշել, որ այս տարի դրա կարիքը կա»․ Տիգրան Ավինյանը՝ տոնական մեծամասշտաբ միջոցառումների մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեւանի քաղաքապետարանում կայացած ասուլիսում պատասխանելով այն դիտարկմանը, որ միջոցառումները, լուսային զարդարանքներն արվում են իր PR-ի եւ ոչ թե Երեւանի համար, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հետեւյալ կերպ արձագանքեց․ «Երեւան քաղաքում կազմակերպվող միջոցառումներն իրականացվում են երեւանցիների համար, քանի որ տեւական ժամանակ է՝ քաղաքում չունենք տոնական տրամադրություն: Ես վստահ եմ, որ ինքներս մեզ, մեր երեխաներին տոնական տրամադրությունը վերադարձնելու պարտք ունենք։ Անընդհատ ծանր, լարված միջավայրում ապրելը հասարակության համար դժվար է։ Չեմ հերքում, որ ունենք հազար ու մի խնդիր, բայց նաեւ չեմ ուզում միախառնենք մեր բոլոր հարցերը մեկտեղում»։

Տիգրան Ավինյանի խոսքով․ «Մենք երկու տարի է՝ չունենք տոնական տրամադրություն, տոնական միջոցառումներ, քննարկել եւ որոշել ենք, որ այս տարի դրա կարիքը կա։ Ես վստահ եմ, որ երեւանցիները, մեր երեխաները դրա կարիքը ունեն, այդ իսկ պատճառով այս միջոցառումներն իրականացվում են այս մասշտաբով․․․Երբ տեսնեք միջոցառումների մասշտաբը՝ լուսավորության, համերգների, բոլոր այն աշխատանքների առումով, որ իրականացրել են վարչական շրջանները, ամբողջ համադրվի նախկինում ծախսված գումարների ու այն էֆեկտի հետ, որ նախկինում է եղել, կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը։ Ծախսված գումարներով մենք շատ ավելի լայն տարածում ենք ունեցել, եւ սա չի եղել կենտրոնացված միայն քաղաքի կենտրոնում, որովհետեւ Երեւանը միայն քաղաքի կենտրոնը չէ․․․․»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ