Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քննարկվել է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի իրավիճակը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ Ժողովրդավարության հարցերով Գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի և ԵԽ այլ գործընկերների հետ

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԵԽ Ժողովրդավարության հարցերով Գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ:

Տիկին Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումները, անդրադարձել քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղիղ թիրախավորմանը: Այնուհետ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է  ԵԽ Ժողովրդավարության գլխավոր տնօրինության մանդատի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ձեռքբերումներին առնչվող մանրամասները:

Տիկին Ռուտանենն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Պաշտպանի աշխատակազմին ԵԽ ազգային ու տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում համագործակցության համար և ընդգծել երկու հաստատությունների միջև կայուն փոխգործակցության կարևորությունը:

Տիկին Գրիգորյանը հանդիպել է նաև ԵԽ մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբի առաջին փոխնախագահ Անտոանետա Վասիլևայի և փորձագիտական խմբի անդամների հետ:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի իրավիճակը, անդրադառնալով օրենսդրական կարգավորումներին, մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի ազգային գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև մշակման փուլում գտնվող նոր ԱԳԾ-ին, հանցագործության բացահայտման գործընթացի շրջանակներում իրավապահ համակարգի արձագանքման մեխանիզմներին և այս ոլորտում Պաշտպանի գործունեությանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան