Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քննարկվել են սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր. Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտի քաղաքապետի եւ շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Քննարկվել են քաղաքաշինական ծրագրերին, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներին եւ տեղերում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման հարցում պետական եւ համայնքային կառույցների փոխլրացված համագործակցությանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել է ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ