Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քոքոբելյան. Տեսչական մարմինների որևէ արդյունք չտվող վարչարարությունը պետք է փոխարինել գործուն քայլերով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր և վաղը մենք սգում ենք «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական աղետի հետևանքով կյանքից զրկված մեր հայրենակիցների հիշատակը:

Խորին ցավակցություններս եմ հայտնում այդ զարհուրելի աղետի զոհերի ընտանիքներին` ուժ և կորով ձեզ, վնասվածքներ ստացած քաղաքացիներին էլ շուտափույթ ապաքինում եմ մաղթում:

Ցավով պետք է արձանագրել, որ այս աղետը մեր անվտանգային համակարգի անթույլատրելի խոցելիության ցուցիչն էր: Նմանօրինակ դեպքերից մարդիկ իրենց անպաշտպան են զգում և կորցնում իրենց կապը պետության հետ, ավելի է պակասում առանց այն էլ փխրուն վստահությունը պետության և իշխանության նկատմամբ:

Այս աղետալի օրերին կեղծ ահազանգների միջոցով նաև փորձ է արվում թուլացնել մեր հասարակության և պետության զգոնությունն ու դիմադրողականությունը: Ցավալի է, որ տեխնոլոգիական հագեցվածության պայմաններում, այդ ահազանգներին դեռևս արձագանքում են նախորդ դարի մեթոդներով, ինչը պետական համակարգի անթույլատրելի թերացման վկայությունն է:

«Սուրմալու»-ի աղետալի դեպքերը պետք է սթափեցնող ազդակ լինեն պատկան մարմիններին՝ ժամ առաջ ձևից անցնելու բովանդակությանը, տեսչական մարմինների որևէ արդյունք չտվող վարչարարությունը պետք է փոխարինել գործուն քայլերով, հակառակ պարագայում մեր քաղաքացին իրեն երբեք պաշտպանված չի կարող զգալ նման աղետներից: