Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔՊ-ական պատգամավորները հարցեր չունեին տարեկետման տեղերը կառավարության հայեցողությանը թողնելու նախագծի վերաբերյալ

ԱԺ-ն ՔՊ-ական 63 պատգամավորով սկսեց ԱԺ նիստը և առանց հարցերի, քննարկումների և ելույթների միաձայն ընդունեց օրակարգը, նրա լրացումը և անցավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը:

«Օրինագծով այսուհետ բնագիտական տեխնոլոգիական, ճարտարագիտական և  մաթեմատիկական ուղղություններով մասնագիտություններում կառավարությանը տրվում է լիազորություն՝ սահմանելու ԲՈւՀ-երի և մասնագիտությունների ցանկ, որտեղ կարող են ընդունվել մեր դիմորդները՝ ստանալով տարեկետման իրավունք»,-ներկայացնելով նախագիծը՝ հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նա նաև նշեց, որ տարեկետում կտրվի բարձագույն կրթության բոլոր երեք մակարդակներում՝ բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:

Նախագծի մյուս հիմնական դրույթը, ըստ Վահրամ Դումանյանի, տարակետման իրավունքի շեմը նախկին 27 տարեկանից 28 տարեկան սահմանելն է:

Նրա խոսքով՝ 27 տարեկան սահմանափակումը խորհրդային  շրջանից է գալիս, այն ժամանակ դպրոցը 10 տարի էր, իսկ ներկայում 12  տարի է դպրոցական ուսուցումը:

Ըստ Դումանյանի՝ ուսանողը 4 տարի սովորում է բակալավիատում, 2 տարի մագիստրատուրա և 3  տարի ասպիրանտուրա և 27 տարեկանում զորակոչվում է բանակ և չի հասցնում պաշտպանել թեկնածուկան թեզը, այդ պատճառով էլ նման ուսանողների համար տարեկետման իրավունքը երկարաձգվում է մեկ տարով՝ մինչև 28 տարեկանը:

ՔՊ-ական պատգամավորները հարցեր և ելույթներ չունեին նախագծի վերաբերյալ և արագ անցան հաջորդ՝  Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին նախագծի քննարկմանը: