Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔՊ-ականները նորից գործուղումների են մեկնում՝ Մոսկվա և Փարիզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նորից գործուղման է մեկնում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա դեկտեմբերի 10-13-ը Փարիզ է մեկնելու՝ մասնակցելու ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին:

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր էլ՝ Ալեքսեյ Սանդիկովը դեկտեմբերի 12-16-ը Մոսկվա կմենի: Նա՝ որպես փորձագետ և ժյուրիի անդամ, կմասնակցի Բանավեճերի դաշնային լիգա» միջազգային երիտասարդական մրցույթին:

Նշենք, որ Վարդանյանի գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ՀՀ պետբյուջեի հաշվին է կատարվելու: Ինչ վերաբերում է Սանդիկովի գործուղմանը, ապա նշենք, որ գիշերավարձի և ճանապարհածախսի վճարումը կատարելու է հրավիրող կողմը:

Սևակ Վարդումյան