Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔՊ-ին պատրաստ է ձայն տալ 17․5%-ը, բոլորին դեմ է 47%-ը

«GALLUP» կազմակերպության սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առաջիկա ընտրություններում պատրաստ է ձայն տալ հարցվածների ընդամենը 17․5 տոկոսը։ Հարցին, «եթե շաբաթ կամ կիրակի օրը լինեին ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք», հարցվածների 17․5 տոկոսը պատասխանել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ «Հայաստան» դաշինքի օգտին հարցվածների 4․5 տոկոսն է պատրաստ քվեարկել, իսկ 2․2 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին։ «Հանրապետություն» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 1․4 տոկոսը, ԲՀԿ օգտին՝ 1․3 տոկոսը, «Արդար Հայաստան» կուսակցության օգտին՝ 0․4 տոկոսը, ՀԱԿ-ի օգտին՝ 0․3 տոկոսը և այլն։ Հարցվածների 47 տոկոսը պատասխանել է՝ «ոչ մեկի չեմ քվեարկի»։ «Սա ցույց է տալիս, որ բավական տխուր վիճակ է, և քաղաքական դաշտում առկա է բավական մեծ վակուում»,- ասաց սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։