Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔՊ-ն առաջադրեց, ՔՊ-ն էլ ընտրեց ԿԸՀ նախագահ

65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ-ի փոխանցմամբ՝ քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 65-ը:

Հիշեցնենք, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Վահագն Միսակի Հովակիմյանի թեկնածությունը:

ԱԺ-ն ընտրել է  նաև ԿԸՀ անդամներ։ 

ԿԸՀ անդամների թեկնածուների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքում 65 կողմ ձայնով Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Արուսյակ Տերչանյանը, Սիլվա Մարկոսյանը և  Արմեն Սմբատյանն ընտրվել են ԿԸՀ անդամներ։

Հիշեցնենք, որ Հովակիմյանի թեկնածությունը առաջադրել էր ՔՊ-ն, իսկ ընդդիմությունը շարունակում է բոյկոտել ԱԺ նիստերը, ուստի չի մասնակցել ԿԸՀ նախագահի ընտրության