Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու առաջադրելու որոշում դեռ չունի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Քննարկումներ եղել են։ Որքանով ինձ է հայտնի, դրանք շարունակվում են։ Այս պահի դրությամբ որոշում դեռ չունենք»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով հարցին, որ ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար հինգ օր է մնացել, իշխանական խմբակցությունը չի ուզո՞ւմ թեկնածու առաջադրել։

Թե քանի թեկնածուի են քննարկում, Արուսյակ Ջուլհակյանը չցանկացավ մանրամասնել, բայց ասաց, որ լայն շրջանակի մասին է խոսքը, բոլորի անունները չի կարող տալ։

Լրագրողը հետաքրքրվեց՝ ականատես կլինե՞նք ոչ ցանկալի նախադեպերի շարունակությանը, երբ ՔՊ-ականները կուսակցությունից դուրս գալու դիմում են գրում ու մեկ օր հետո առաջադրվում։ «Կապրենք կտեսնենք, որոշումը հենց լինի, ՔՊ ղեկավար մարմինը հայտարարություն կանի»,-պատասխանեց Արուսյակ Ջուլհակյանը։

Հիշեցնենք, որ Քրիստինե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու առիթով հրաժարական էր տվել ՄԻՊ պաշտոնից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ