Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քպ պատգամավորը պատասխանել է Լավրովին

Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական սահման կա, և այդ հարցը Ալմաթիի հռչակագրին հղում կատարելով վերահաստատելը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը։

«Հակառակ պարագային կստացվեր, թե ԼՂ հիմնախնդիրը գոյություն ունի այնքանով, որքանով Հայաստանը վիճարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը։ Պարզ տրամաբանությունը սա է, որ պետք է արձանագրենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական սահմանը առնչություն չունի ԼՂ հիմնախնդրի հետ, սա համահայկական դիրքորոշում պետք է լինի։ Հակառակ պարագային կստացվի, թե ԼՂ հիմնախնդիրն իսկապես տարածքային վեճ է»,- ասաց Մարիա Կարապետյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հավելեց․ «Այսինքն՝ մեր դիրքորոշումը սա է։ Թե դա որքանով է համապատասխանում կամ հակասում Լավրովի դիրքորոշմանը, դուք ձեր հետևությունները կարող եք անել»։