Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քրիստինե Վարդանյան. Կանաչ ֆոնդի խնդիրները դեռ նոր են տեսանելի դառնում

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ նախկին տնօրեն Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Երեկ, ավագանու նիստի ընթացքում, քաղաքապետը խոսեց քամու հետևանքով տապալված 50-ից ավել ծառերի մասին։ Ասեմ, որ Երևանում օր է եղել, երբ 100-ից էլ ավել ծառ է տապալվել մեկ օրում (12.08.2021)։

Բազմիցս եմ անդրադարձել այս խնդրին։ Նկարի վրայի ծառը, որի մասին հատուկ խոսվեց, կաղնի էր ու նրա համար ապրած 70-80 տարին, դեռ շատ երիտասարդ տարիք էր։ Կանաչ ֆոնդի խնդիրները դեռ նոր են տեսանելի դառնում և պայմանավորված են բազմապիսի խնդիրներով։

Կանաչապատումը՝ կանաչ առողջապահություն է և խիստ մասնագիտական ոլորտ։

Ի վերջո, ի՞նչու են տապալվում ծառերը՝

.ոչ մասնագիտական խնամք,

.ոռոգման ռեժիմի խիստ անհամապատասխանություն բույսի պահանջներին,

.երկար տարիներ բարեկարգման աշխատանքների ընթացքում բույսի արմատային համակարգի կոպիտ վնասում,

. տասնամյակներով իրականացված խոր էտ, որը հակասում է բույսի ֆիզիոլոգիային,

. հողում սննդային տարրերի խիստ պակաս,

. մարդածին գործոնով պայմանավորված աղտոտված միջավայր,

.կարճ ապրող ծառերի կյանքի վերջին փուլ և այսպես շարունակ։

Երբ Ալմաթիում էի, 80-ականների Երևանը տեսա, փարթամ ու առողջ ծառերով։ Ի դեպ՝ հիմնական ծառատեսակը նույն թեղիներն էին, բայց առողջ ու երջանիկ։ Նկարները տեղադրում եմ, որ պարզ երևա տարբերությունը։ Մենք ենք դատապարտել ծառերը ու վայելում ենք պտուղները…»։