Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:

Կարա ՄըքԴոնալդը գոհունակություն է հայտնել Պաշտպանի հետ հանդիպման համար, ապա կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, քննարկվել են առաջնահերթ հարցեր։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի եւ հարձակման հետեւանքները, մասնավորապես ՄԻՊ-ի կողմից փաստագրված մարդու իրավունքների շարունակական խախտումները։

Զրուցակիցը հետաքրքրվել է նաեւ մարդու իրավունքներին առնչվող մի շարք անհատական գործերով։ Կարա ՄըքԴոնալդը վերահաստատել է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է աշխատել հումանիտար հարցերի ուղղությամբ։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։

ՀՀ ՄԻՊ հասարակայնության հետ կապերի բաժին