Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔՏՀԱ տեսչական մարմինը հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 5-ը հանրապետության տարածքում կշռել է 11 հազար 373 տրանսպորտային միջոց

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շուրջօրյա գրաֆիկով շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ խստացված վերահսկողության իրականացումը։

2022թ․ հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 5-ը ՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները կշռման 2  անշարժ հենակետերում  և շարժական կշեռքների միջոցով իրականացրել են ընդհանուր առմամբ 11 373 կշռում, կազմել՝  672 վարչական արձանագրություն։ Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի կշռման անշարժ հենակետում կշռվել է 10 737 տրանպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 589 դեպք։

Արմավիրի մարզի,  մասնավորապես՝ Երևան-Էջմիածին ավտոմայրուղու 16-րդ կմ հատվածում տեղակայված կշռման անշարժ հենակետում կատարվել է 619 կշռում, կազմվել է 71 արձանագրություն։ Տեսչական մարմինը տրանսպորտային միջոցների կշռում իրականացրել է նաև շարժական կշեռքների միջոցով։ Մարզի տարբեր հատվածներում շարժական կշեռքների միջոցով կշռվել է 16 տրանսպորտային միջոց, որի արդյունքում 14 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն։

Նշենք, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների  նկատմամբ տեսչական վերահսկողությունն ամենօրյա է՝ 24 ժամյա ռեժիմով։