Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կադաստրի կոմիտեում հաշվառված 18 հազար ինքնակամ կառույցները կհարկվեն

Կադաստրի կոմիտեում այս պահի դրությամբ հաշվառված է 18 հազար ինքնակամ կառույց, որոնք կհարկվեն մինչև այն պահը, երբ համայնքի ղեկավարի կողմից որոշում կլինի կառույցն օտարելու կամ ապամոնտաժելու վերաբերյալ, կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

«Անցած տարի կարգավորումներ իրականացրեցինք ինքնակամ կառույցների հաշվառման մասով: Տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ արդեն շուրջ 18 հազար ինքնակամ կառույց կա հաշվառված Կադաստրի կոմիտեում, որի մի զգալի հատվածը հենց պետական և համայնքային հողերի վրա կառուցված ինքնակամ շինություններն են: Այդ շինությունները ևս կսկսեն հարկվել: Դա դեռևս չի նշանակում, որ համայնքը պարտավոր է այդ շինությունները օրինականացնել և հողը վաճառել ինքնակամ կառուցած սուբյեկտին: Ինքնակամ կառույցները կհարկվեն այնքան ժամանակ մինչև համայնքի ղեկավարը որոշում կկայացնի օտարելու այդ հողը և ապամոնտաժելու այդ օբյեկտը»,- ասաց Թովմասյանը: