Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Какая муха Вас укусила, Сергей Викторович, может муха по клички Алиев?». Նաիրա Զոհրաբյանը՝ Սերգեյ Լավրովին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Զարմացած եմ, որ առ այս պահը ՀՀ քաղաքական դաշտում միայն ՀՀԿ-ի դուխը հերիքեց պատասխանել Սերգեյ Վիկտորովիչի ստահոդ հայտարարություններին»,- անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը միևնույն ժամանակ նշեց՝ որոշ ժամանակ անց, երբ պարզ կլինի հայ-ռուսական հարաբերությունների՝ այս մակարդակի վատթարացման իրական պատճառը, քանի որ ըստ նրա՝ թիվ մեկ դերակատարը Նիկոլ Փաշինյանն է, կհասկանանք, թե ինչու էր Լավրովը նման հայտարարություն արել։

Այնուհետև ասաց․ «Սերգեյ Վիկտորովիչ, Դուք ստում եք, ստում եք մի քանի կետով։ Կետ առաջին, երբ Դուք հայտարարում եք, որ, ըստ էության, արդարացնում եք 44-օրյա պատերազմը, համարում եք դա օրինական՝ ասելով, որ այդ կերպ Ադրբեջանը վերադարձրել է իր տարածքները, ուզում եմ հիշեցնել Ձեզ, որ Մինսկի խմբի համանախագահների 30-ամյա գործունեության ընթացքում բանակցային ողջ փաթեթում, որի հիմնական և գերակա անդամ է եղել ՌԴ-ն՝ ի դեմս նաև Ձեզ, տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և դրա սպառնալիքի բացակայության հավասարազոր եղել է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Հիշեցնեմ՝ Իգոր Պոպովի հայտարարությունը պատերազմից անմիջապես հետո, որ ազգերի ինքնորոշման իրավունքը մշտապես եղել է բանակցային փուլում և ըստ այդմ՝ Արցախի ճանաչման խնդիրը մշտապես եղել է ՌԴ օրակարգում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ուստի Դուք այս առումով էժանագին մանիպուլյացիա եք անում»։

Հիշեցնելով Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից իր յոթ շրջանի վերադարձի մասին, Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց Լեռնային Ղարաբաղի զավթված տարածքները՝ Հադրութը, Շուշին, ինչի մասին խոսք չի ասել։

Անդրադառնալով Սերգեյ Լավրովի այն պնդումներին, թե նախորդ իշխանությունների կողմից ռուսական բազմաթիվ առաջարկներ մերժվել են, Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Հետահայաց նայեցի ողջ մամուլը, դիվանագիտական բանակցային ողջ փաթեթը և հայտարարությունները ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից և մասնավորապես Ձեր կողմից՝ որպես ՌԴ ԱԳ նախարար։ 2008-2018 –ի ընթացքում որևէ անգամ նման հայտարարություն չի եղել ի մեղադրանք ՀՀ նախկին իշխանությունների։ Ավելին, Դուք, ռուսական կողմն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է և ընդունում է կազանյան սկզբունքները։ Ալմաթիի հռչակագրի հետ կապված ինձ համար առնվազն տարակուսելի է, որ Ձեզ նման լուրջ, բարձր կլասի դիվանագետը իբր շփոթում է և մոռանում է, որ Ալմաթիի հռչակագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ դրանից առաջ ԼՂՀ-ն Խորհրդային Միության օրենսդրության տառին, կետին համաձայն դուրս է եկել ԽՍՀՄ-ի կազմից, ուստի այդ հռչակագիրը որևէ կերպ չէր կարող վերաբերել Ձեր նշած խնդրին։ Ուստի «какая муха Вас укусила, Сергей Викторович, может муха по клички Алие?»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ