Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կանադական Lightspeed ընկերությունը Երևանում մասնաճյուղ է բացել

Վաճառքի կետերի և էլեկտրոնային առևտրի ծրագրային ապահովման մատակարար կանադական Lightspeed Commerce ընկերությունը, մասնաճյուղ է բացել Երևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերությունը աշխատանքի որոնման հարթակներից մեկում նշել է, որ մասնաճյուղ է բացել նաև Թբիլիսիում:

Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայի Խաղաղօվկիանոսյան երկրներում գործող Lightspeed-ը POS համակարգերի առաջատար մատակարար է, որն օգնում է հյուրընկալության բիզնեսներին (հյուրանոցներ, ռեստորաններ, գոլֆի ակումբներ և այլն) վերափոխել և միավորել թվային և ֆիզիկական գործառնությունները՝ ապահովելով բազմալիքային վաճառքներ, գլոբալ վճարումներ, ֆինանսական լուծումներ և միացում մատակարարների ցանցերին: 2005 թվականին Մոնրեալում հիմնադրված ընկերության մասնաճյուղեր ունի 13 երկրում։ Ընկերության «Լինկդին» պաշտոնական էջում հասանելի են թափուր հաստիքները: