Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կանայք ամեն շաբաթ գրանցվում են մատնահարդարի մոտ, բայց որ հարցնես՝ վերջին անգամ ե՞րբ ես ստուգվել, պատասխան չունեն. ուռուցքաբան

Ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ուռուցքային հիվանդացության աճ է նկատվում։  նկատվում է քաղցկեղով հիվանդների թվի աճ։ Այսօր «Արմենպրես»-ի սրահում տեղի ունեցած ասուլիսում ասաց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը։

Ուռուցքաբանը նշեց, որ կանանց մոտ չարորակ նորագոյացությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղն առաջին տեղում է, իսկ տղամարդկանց մոտ՝ թոքի քաղկեղը։ «Երկու դեպքում էլ Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1300-ից ավելի նոր դեպք»,- ասաց ուռուցքաբանը։
Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Արմեն Ավետիսյանի խոսքով՝ մեր երկրում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտ 250 դեպք։

Նա նաև նշեց, որ ավելացել են շագանակագեղձի քաղցկեղի դեպքերը. Տարեկան միջինում գրանցվում է 350 նոր դեպք:

«Ցավոք, քաղցկեղի ուշ հայտնաբերման, ուշ դիմելիության դեպքերը շատացել են, մինչդեռ  քաղցկեղի դեմ պայքարի հիմնական և ամենաարդյունավետ ուղին վաղ ախտորոշումն է։ Հաճախ կանայք ամեն շաբաթ գրանցվում են մատնահարդարի մոտ, համառորեն ժամ են վերցնում ու գնում են, և այդպես՝ ամբողջ տարին: Բայց որ հարցնես՝ վերջին անգամ ե՞րբ ես ստուգվել, այդ հարցի պատասխանը չի կարողանա տալ: Կամ էլ կարող են վրդովված նշել, թե դա վճարովի է, բայց չեմ կարծում, որ մատնահարդարի ծառայություններն անվճար են։ Չեմ խոսում այն մասին, որ որքան  հետազոտություններ անվճար են, եթե կանայք հետաքրքրվեն»,- ասաց Արմեն Ավետիսյանը։

Օրինակ, պոլիկլինիկաներում անվճար իրականացվում էր արգանդի վզիկի սքրինինգային ծրագիր, սակայն, ըստ նրամ դիմելիությունը բավականին ցածր էր։ Նույնը վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղի պիլոտային սքրինինգային ծրագրին։ «Եթե մի բնակավայրում կա 50-60 տարեկան 100 կին, բոլորին հրավիրում ենք անվճար մամոգրաֆիայի, նրանցից մոտ 40-ն է գալիս հետազոտության։ Իսկ զավեշտալին այն է, որ երբ վաղ փուլում հայտնաբերում ենք ուռուցքը և ասում ենք, որ բուժման դեպքում լիարժեք կապաքինվեն, այդ դեպքում էլ չեն բուժվում։ Ի դեպ, բուժումն էլ անվճար է»,- նշեց մասնագետը։

Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ  քաղցկեղով հիվանդացությունը երիտասարդացման միտում ունի։ Նրա խոսքով՝  կա կարծիք, որ բոլոր քաղցկեղների 40 տոկոսը կարելի է կանխարգելել՝ վարելով առողջ ապրելակերպ, ծխելու դեմ համառ պայքարելով, բացի այդ, ֆիզիկական ակտիվությունը ևս նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը։