Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ. Սաղաթելյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. 

«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ այս իշխանություններն առաջնորդվում են դեպի սպանդանոց գնացող անասունի հոգեբանությամբ։ Սա անարգանք է սեփական ժողովրդի, պետականության, անկախության նկատմամբ։ Անպատասխանատվություն և հեգնանք 5000-ամյա ժողովրդի ճակատագրի նկատմամբ։

Անիմաստ է առանձին թեզերով անդրադառնալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նախօրեին հնչեցրած հիմարություններին, քանի որ դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ։

Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային։ Պատրաստ լինենք ամեն տեղ՝ պետական սահմաններին, մեր քաղաքների փողոցներում ու հրապարակներում և հատկապես Երևանում։

Ունենք մեկ ճանապարհ` օր առաջ հեռացնել դավաճանին։

Միություն, Պայքար, Հաղթանակ»։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը գրեթե երկու ժամ պատասխանել է Հանրային հեռուստաընկերության հարցերին։