Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիշատակը

ՀՀ կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։

«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ իմ որոշմամբ 2022 թվականի 17-ից 18-ը սուգ է հայտարարված է Հայաստանի Հանրապետությունում: Խնդրում եմ հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում օգոստոսի 17-ին և 18-ին, հայտարարվել է սգո օր։

Հանրապետությունում իջեցվել են երկրի պետական կառույցների՝ կառավարության, խորհրդարանի, Սահմանադրական դատարանի, քաղաքապետարանների և նախարարությունների շենքերի վրա ծածանվող պետական դրոշները։