Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Կառավարության այսպիսի գործողությունները չեն բավարարում ու չեն սպասարկում մարդկանց իրավունքները». Երթ՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր երթ Արցախի ապաշրջափակման հետ կապված՝ պահանջելով ՀՀ կառավարությունից, ՄԱԿ-ից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից եւ ԵՄ-ից իրականացնել Բերձորի միջանցքի բացմանն ուղղված գործուն քայլեր։ Երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից:

Մասնակիցները նախ ուղերձ փոխանցեցին կառավարությանը, որտեղ մասնավորապես նշում են, թե ինչ գործիքակազմ կարող են կիրառել՝ Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ միջանցքը բացելու, կոմունիկացիաներով Արցախն ապահովելու համար:

Նախաձեռնության անդամները պահանջում են Արցախի հայրենակիցների համամարդկային իրավունքների պաշտպանություն և ՄԱԿ-ի կոնվենցիաների կատարում՝ ապահովելով նրանց ժողովրդավարական երկրներին հարիր բոլոր ազատություններով: Նրանց խոսքով՝ Բերձորի միջանցքի բացումը և միջանցքի կարգավիճակի անխաթարությունը վճռորոշ իրողություն կդառնա մեր ժողովրդի պաշպանության ու անվտանգության համար:

Նախաձեռնության անդամները վստահեցնում են, որ կառավարության ներկայիս գործողությունները Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ անբավարար են, որովհետեւ փաստացի շրջափակման 54-րդ օրն է, մարդասիրական աղետ է Արցախում. «Կառավարությունից պահանջում ենք անհապաղ, հենց հիմա ձեռնարկել այնպիսի գործողություններ, որ բացվի Լաչինի ճանաչված միջանցքը: Կառավարության այսպիսի գործողությունները չեն բավարարում ու չեն սպասարկում մարդկանց իրավունքները: Նորից պահանջում ենք կատարել հստակ գործողություններ»:

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ երթի մասնակիցները հայտարարեցին, որ Արցախի բնակիչներն օժտված են նույն իրավունքներով, ինչ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի անդամ եւ ոչ անդամ երկրների քաղաքացիները, ուստի պետք է միասնական լինեն՝ բացելու Լաչինի միջանցքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ