Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կառավարությունը գումար հատկացրեց Տաթեւ-Աղվանի ավտոճանապարհի հիմնանորոգման համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կառավարության այսօրվա նիստում գործադիրի անդամներն անդրադարձան ճանապարհաշինարարությանն ու այդ ոլորտի կազմակերպությունների հետ ունեցած խնդիրներին։

Նիստում որոշում կայացվեց 2 734 122 694 դրամ գումար հատկացնել տարածքային կառավարության նախարարությանը՝ ճանապարհաշինության համար։ Ըստ նախագծի, նախատեսվում է Ստեփանավան-Ագարակ- Յաղդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգում իրականացնել եւ տեխնիկական հսկողության ծառայություններ ձեռքբերել, ինչպես նաեւ Տաթեւ-Աղվանի ավտոճանապարհի ՝Աղվանի- Տանձավեր-Վերին Խոտանան-Շրվենանց հատվածի հիմնանորոգում, Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցողունի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն էլ հասցնել ավարտին։

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային Տաթեւ-Աղվանի ճանապարհը, որը քանդվել էր ամիսներ առաջ, այժմ գրեթե ամբողջության վերանորոգված է։ Այս մասին այսօրվա նիստում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ վստահեցնելով՝ 500 մետրից էլ քիչ հատված է մնացել, հավանաբար վաղն այլեւս փոսեր չեն լինի եւ ամբողջությամբ ասֆալտածածկ կլինի։

Նախարարի խոսքով․ «3-րդ շերտի տեղադրման գործընթացն արդեն սկսվել է, 5.8 կմ-ն արդեն տեղադրվել է։ Եթե հասցնենք՝ կառավարության հաջորդ նիստում մյուս շինարարին գումար կհատկացնենք այնտեղի վերջին շերտի համար։ Այս ընթացքում չի բացառվում, որ որոշ տեղերում նորից խնդիրներ ծագեն, հընթացս շինարարները դրանք կշտկեն ու վերջին շերտը կտեղադրեն»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ խնդիրները հիմնային էին, հիմքը թույլ էր, քանդում էին, հիմքն ամրացնում․ «Հիմա մենք համոզվա՞ծ ենք, որ այդ ճանապարհը նաեւ բեռնատարներին պատշաճ կսպասարկի։ Այդ վիճակի՞ ենք բերել ճանապարհը»։

Սանոսյանն էլ վստահեցրեց՝ 90% տոկոսով վստահ ենք, բայց կարող են լինել որոշ հատվածեր, որտեղ խնդիրներ կծագեն։

 Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

2021-ի նոյեմբերին շահագործման հանձնված Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ճանապարհի 2022-ի հունվարի 13-ի լուսանկարները՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից