Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կառավարությունը հերթական՝ 1 մլրդ 272 մլն դրամի սուբվենցիոն համաֆինանսավորումն տրամադրեց համայնքներին

 «Այս որոշումը վերաբերում է 8 մարզի 16 բնակավայրի և առաջարկում ենք 1 մլրդ 272 մլն դրամ վճարել 25 սուբվենցիոն ծրարգրեի համաֆինանսավորման համար»,-կառավարություն նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու հերթական նախագիծը:

Նախարարը հայտնեց, որ Արագածոտնի մարզի երկու ծրագրին կհատկացվի 72 մլն դրամ, Արարատի մարզում 126 մլն դրամով կիրականացվի մեկ ծրագիր, Արմավիրի մարզում 4 ծրագիր  կիրականացվի՝ 66 մլն դրամով, Գեղարքունիքում 95 մլն դրամով կիրականացվի 3 ծրագիր, 737 մլն դրամ կհատկացվի Կոտայքի մարզի 10 ծրագրի համար , Շիրակում և Սյունիքում կիրականացվեն մեկական ծրագրեր, համապատասխանաբար՝ 32 մլն և 38 մլն դրամով և Վայոց Ձորին 3 ծրագիր իրականացնելու համար պետությունը բյուջեից կհամաֆինանսավորի 103 մլն դրամով:

Սանոսյանը ասաց, որ կառավարության բաժինը համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերում կլինի 14.5 մլրդ դրամ, իսկ համայնքները՝ մոտ 13 մլդ դրամ և հավաստիացրեց, որ ավարտվում են տարվա ծրագրերի իրականացումը, այդ պատճառով էլ ամեն շաբաթ շինարարներին վճարելու կարիք է առաջանում:

Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր ծրագրերը՝ իրենց աշխարհագրությամբ: