Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կառավարությունը կհոգա սեպտեմբերի 13-ին ու դրանից հետո զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց որոշում, ըստ որի՝ այս տարվա սեպտեմբերի 13-ին ու դրանից հետո զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հուղարկավորման ծախսերի հատուցման գումարը զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվում է շուրջ 30 օրվա ընթացքում, որի պարագայում զոհվածի ընտանիքների մի մասը հուղարկավորման միջոցառման կազմակերպման համար ստիպված են լինում անհրաժեշտ գումարը ձեռք բերել պարտքով` հարազատներից կամ այլ անձանցից, ինչպես նաև նշված հանգամանքը բացասաբար է անդրադառնում նաև վերջիններիս բարոյահոգեբանական վիճակի վրա:

«Անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից, որոշմամբ սահմանված 700 հազար դրամի չափով հուղարկավորման ծախսերի հատուցումը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին տրամադրել նախապես` մինչև հուղարկավորության կատարումը»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ։