Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կառավարությունը խստացնում է շինհրապարակների նկատմամբ հսկողությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կառավարությունը խստացնում է շինհրապարակների նկատմամբ հսկողությունը, որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները կարգավորելու անհրաժեշտությունից: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, գործող կարգավորումները պատվիրատուին չեն պարտադրում շինհրապարակներում պատշաճ կարգուկանոն սահմանել։ Ներկայացված նախագծով առաջարկվում է բոլոր նորմերը պարտադիր ներառել պայմանագրերում` դրանց խախտման համար պատասխանատվություն նախատեսող կետեր սահմանելով։

«Կառավարությունն ունի այդպիսի իրավասություն` բոլոր պետական գնումների դեպքում սահմանել այն հիմնական պայմանները, որոնք գնումների պայմանագրերը կազմելու ժամանակ պարտադիր պայմանի բնույթ ունեն։ Եվ մենք հիմա առաջարկում ենք, որ այդ կարգավորումները դառնան հիմնական պայմանագրերի մաս։ Այսինքն` հետայսու ցանկացած պետական մարմին, որ շինարարական աշխատանքների պատվեր կտա, իր գնման պայմանագրերով կնախատեսի նաև պատասխանատվության միջոցներ` այդ կանոնները չպահպանելու համար»,– ասաց Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ կանոնները խախտելու բարդությունից ու հետևանքներից կախված` պատասխանատվության խստությունը տարբեր կլինի` սկսած տույժ-տուգանքից, մինչև պայմանագրի կասեցում։

«Սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում, մենք պետք է այս հարցում հետևողական լինենք: Սա ԴՆԹ մակարդակի խնդիր է: ԴՆԹ, իհարկե, փոխաբերական իմաստով, այդ մակարդակի խնդիրներում շեղումները հետագա պրոցեսներում շղթայական ու մեծ, տեսանելի հետևանքների են բերում: Ես կարծում եմ, որ մենք մեր երկրում բոլոր մակարդակներում պետք է ստանդարտներ սահմանենք ու հետևողական լինենք այս ստանդարտների իրականացման առումով», – նշեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության հաստատած նոր որոշմամբ սահմանվում են շինհրապարակում բոլոր անհրաժեշտ նորմերը` սկսած անվտանգությունից մինչև աղտոտման կանխարգելում։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ