Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կառավարությունը մի շարք ծրագրեր ունի՝ աջակցելու Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներին․ Փոխվարչապետ

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հարձակումը ՀՀ տարածքի վրա ուղեկցվել է ՀՀ քաղաքացիների գույքի հափշտակություններով ու թալանով։ Արդեն գույքագրվել են վնասները, օրինակ, միայն Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղում մի քանի տասնյակ ընտանիքներ կորցրել են խոշոր ու մանր անասուններ։ Նա հարցրեց կառավարությանը՝ գույքային վնասները փոխհատուցելու ուղղությամբ ի՞նչ աշխատանք է տարվում։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ասաց, որ կառավարությունը մի շարք ծրագրեր ունի՝ աջակցելու Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներին, այս դեպքում Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերին։

«Մենք կառավարության նախորդ նիստում մարզպետարաններին հատկացրեցինք գումար՝ ֆինանսական աջակցության ու սոցիալական խնդիրներ լուծելու համար։ Բացի դրանից, նաև ունենք ընթացիկ այլ ծրագրեր, որոնցով աշխատանքները պետք է իրականացվեն այն համայնքներում, որտեղ տուժել է և քաղաքացիների սեփականությունը, և պետական գույքը։ Այս դեպքում մենք միանշանակ կաջակցենք, եթե պարզվի, որ քաղաքացիները տուժել են ագրեսիայի հետևանքով»,- ասաց Մաթևոսյանը։