Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կարող են նաև ժեշտից կացարաններ լինել․ ՔՊ-ական պատգամավոր

«Տարրական պայմաններն ապահովված էին, բայց ինչպիսի տարրական պայմաններն էլ ապահովված լինեն, եթե 5 լիտրանոց  բենզինը լցվում է  վառարանի մեջ կրակի վրա, որևէ անվտանգային  պայմաններ չեն կարող  այնքան ապահովված լիներ, որ  վնասներ չառաջանար։ Այլ հարց, որ վնասների հետևանքների առաջացման ծանրության և ծավալի  մեջ կարող էին փոփոխություններ լիներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, որ հրդեհի հետևանքով 15 զինվորների զոհվելու փաստը ցույց տվեց բանակում լուրջ խնդիրների առկայության մասին, զինծառայողները ապրում են կացարաններում, որտեղ տարրական պայմաններն ապահովված չեն։

Նա ասաց, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտում ավտոբենզինը օգտագործվել է  տրակատորների  գործարկման համար, այդ բենզինը կացարանից եղել է  բավականին հեռու, սակայն բերվել է  կացարան։

Լրագրողի դիտարկմանը, որ տուժած զինվորներից մեկը  տրամագծորեն հակառակ կարծիք հայտնեց Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանի արած հայտարարությանը, ով ասել էր, որ զինվորները չեն հասցրել իրենց տեղերից վեր կենալ, հրդեհի հետևանքով զոհված 14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, իսկ զինվորն ասում է՝ վազվում էին,  փորձում դուրս գալ։

«Իմ տեսակետը հետևյալն է՝  միայն հավատում եմ  քրեական գործով ձեռք բեված փաստերին, ապացույցներին, իսկ եթե լինում են տարբեր խոսակցություններ, դրանք պետք է  ներառվեն քրեական գործում, որոնք պետք է հետագայում հաստատվեն կամ մերժվեն։

Ես կարծում  եմ, որ նաև հնարավոր է այդպես եղած լինել, այսինքն պառկած չլինեն։ Մինչև քրեական գործով բոլոր հանգամանքները չպարզվեն, ես չեմ կարող ասել։

Իսկ փրկարար ծառայության այդ աշխատակցի ասածը որևէ հիմնավորում չունի, նա պետք է համապատասխան մարմիններին  ներկայացնի տվյալներ, թե  որտեղից է իրեն հայտնի նման հանգամանքները»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Իշխող ուժի ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ այսօր մշտական տեղակայման վայրերում ցելոֆանապատ, վրանային կացարաններ չկան, բայց կարող են նաև լինել ժեշտից, տարբեր տեսակի կացարաններ։

«Խրամատներում քնապարկերը կեղտոտ են լինում։ Խրամատը հողային շինություն է, նախատեսված է պատրապարվելու համար։ Մի պատկերացրեք, որ խրամատը
պետք է լինի սալիկապատ, բաքսի քաշած», -ասաց Խաչատրյանը։

Հարցին, իսկ ինչո՞ւ 15 զինվորի զոհվելու դեպքից հետո սգո օր չհայտարարվեց, նա ասաց. «Մենք հենց հիմա գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ, Հայաստանում, տարածաշրջանում ամեն պահ կարող է  պատերազմական իրավիճակ լինել։ Մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել»։

Ինչ վերաբերում է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի օրերս արած հայտարարությանը, որ սպարապետից հետո բանակ չեն ունեցել, նա ասաց. «Սասուն Միքայելյանն այնպիսի ճանապարհ է անցել, որ  շատ լավ պատկերացնում է  Զինված ուժերում եղած-չեղածը, եթե անում է որևէ հայտարարություն,  դրա համար կարող են հիմք հանդիսանել մի շարք հանգամանքները։ Պետք չէ կոնտեքստից կտրել հայտարարությունը։

Մեր բանակում մի շարք խնդիրներ եղել են։ Եղել է որոշակի հնարավորություն որոշակի  մարտահրավերներին դիմակայելու համար, բայց խնդիրը կայանում է  նրանում, որ  հակառակորդ երկրի բանակն այլևս այն բանակը չի եղել, որին մենք պատաաստ ենք եղել դիմակայելու։ Մենք չենք հասցրել կատարել այն  բարեփոխումները, որոնք անհրաժեշտ էին կատարել  հակառակորդ երկրի խնդիրները լուծելու համար։

Մեր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ բավականին լավ կռվել է, սակայն ուժերը եղել են խիստ անհամաչափ։ Ուղղակի պետք է  կանխատեսեինք, որ նման իրավիճակ կարող էր ստեղծվել և  տասնամյակներ առաջ  պատրաստվեինք այդ օրվան»։