Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կասեցնում եմ քաղաքական գործունեությունս և վերադառնում եմ մասնագիտական-փորձագիտական ոլորտ. Ղազինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարություն է տարածել քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական ոլորտ վերադառնալու մասին:

«Իշխանության համար պայքար այլևս չկա. կա պետության համար պայքար, որ վաղը իշխանություն ունենանք:

Պետության համար պայքարին պետք է մասնակցենք բոլորս՝ յուրաքանչյուրս մեր մասնագիտության, զբաղմունքի ու կարողությունների շրջանակներում:

Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական լուծում չունի. մենք կանգնած ենք գոյության վտանգի առջև:

Հետևաբար, հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադառնալու որոշման մասին:

Այսուհետ կհանդիպենք մասնագիտական-պրոֆեսիոնալ հարթակներում և միասին կգտնենք մեր տունը՝ պետությունը պահելու և ամրացնելու ձևերն ու մեխանիզմները:

Աստված պահապան Հայոց պետությանը . . .»,-նշվում է հայտարարությունում։