Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կատարը հայտնել է, որ կօգնի կայունացնել գազի գները ԵՄ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանից գազը կվերադառնա ԵՄ, ինչը մեծ ներդրում կլինի և կօգնի կայունացնել գները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ից, այս մասին հայտարարել է Կատարի էներգետիկայի պետական ​​նախարար Սաադ ալ-Քաաբին ԱՄԷ-ում Ատլանտյան խորհրդի էներգետիկ ֆորումի իր ելույթում:

«Ռուսական գազը կվերադառնա Եվրոպա, երբ Ռուսաստանին և ԵՄ-ին հաջողվի ինչ-որ կերպ կարգավորել իրավիճակը: Թեև երկրները կդիվերսիֆիկացնեն ածխաջրածինների իրենց աղբյուրները, կդադարեն 100 կամ 80%-ով հույսը դնել Ռուսաստանի վրա, բայց Ռուսաստանից գազը կվերադառնա ԵՄ, ինչը մեծ ներդրում կլինի գազի ոլորտի և ամբողջ եվրոպական շուկայի համար, ինչպես նաև կօգնի կայունացնել գները»,- ասել է նախարարը:

Ալ-Քաաբիի խոսքով՝ գազի հավելյալ ծավալները շուկա չեն մտնի մինչև 2027 թվականը, ուստի գալիք տարիները կարող են հեշտ չլինել եվրոպական երկրների համար։