Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կացարանում հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողները Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ։

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորվել 3 զինծառայող, որոնք տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում էր ծանր։