Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կացնով հարվածել էր որդուն ու հարսին. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Դեկտեմբերի 2-ի ցերեկը ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություն ստացվեց, որ Արգավանդ գյուղի մի բնակիչ կացնով հարձակվել է իր որդու և հարսի վրա։ Հաղորդումը ստանալուն պես բաժնից օպերատիվ խումբ մեկնեց Արգավանդ: Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով հնարավորինս արագ դեպքի վայր մեկնած իրավապահները պարզեցին, որ ժամը 15.20-ի սահմաններում 76-ամյա տղամարդը, առանց որևէ պատճառի, կացնի սուր կողմով խփել էր բազմոցին քնած որդու ձեռքին` կտրելով երկու մատը, հետո կացնի բութ մասով խփել էր հարսի գլխին: Նրանք հոսպիտալացվել են։
76-ամյա տղամարդը տանը չէր։ Նա հայտնաբերվեց Մասիս քաղաքում և տեղափոխվեց Մասիսի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: