Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԿԲ նախագահ․ «Այս տարի արձանագրվելու է 4.6 % տնտեսական աճ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Զարգացած երկրների կենտրոնական բանկերը կշարունակեն խստացնել դրամավարկային քաղաքականությունն, ինչն էլ կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանն ու ապրանքահումքային գների ճշգրտմանը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա ներկայացմամբ՝ ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսությունից Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կթուլանա, սակայն տնտեսությունում բարձր ակտիվությունը պահպանվում է, ինչին նպաստել է ծառայությունների ոլորտում արտաքին բարձր պահանջարկը:

Գալստյանի խոսքով՝ ԿԲ-ի զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժեւորման եւ արտաքին հատվածի գնաճային ազդեցության թուլացման արդյունքում  ընդհանուր գնաճային միջավայրը մեղմվում է․«Բարձր պահանջարկը արտահայտվում է աշխատուժի շուկայում, նպաստում աշխատավարձերի, առանձին ապրանքների եւ ծառայությունների գների աճին»:

ԿԲ նախագահի ներկայացրած ցուցանիշների համաձայն, 2022 թվականի  դեկտեմբերին 12 ամսյա գնաճը շարունակել է նվազել, տարեվերջում այն կազմել է 8.3 %, 12 ամսա բնականոն գնաճը՝  9.5 %։

ԿԲ խորհրդի այսօրվա նիստում, ինչպես ասաց Մարտին Գալստյանը, որոշում է ընդունվել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%։

«Կենտրոնական բանկի խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելով գների կայունացում եւ չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ։ Դրամավարկային նախանշված սցենարով 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի,  2023  թվականի երկրորդ կիսամյակից կկայունանա նպատակային 4 % ցուցանիշի շուրջ»,-ասաց Գալստյանը։

Նրա խոսքով՝ ԿԲ գնահատմամբ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը  հիմնականում հավասարակշռված են, ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում ԿԲ խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը:

Ըստ ԿԲ կանխատեսումների, այս տարվա ընթացքում արձանագրվելու է 4.6 % տնտեսական աճ՝ հիմնականում ծառայությունների ոլորտի աճի հետ կապված:

Տեսանյութը՝ շուտով

Նելլի ԲԱԲԱՅԱՆ