Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Կենսաթոշակների բաձրացման համատեքստում անապահովության համակարգից դուրս մնացածների համար լուծումներ են մշակվում»

«Քաշաթաղցիները հարց էին բարձրացրել, որ իրենք տարբեր մարզերում հողակտորներ են ուսումնասիրել և ցանկանում են, որ իրենց հատկացվող 12 կամ 14 մլն դրամի մի մասով հողակտոր գնեն, մյուսով տուն կառուցեն»,-անդրադառնալով Արցախից բռնագաղթած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրին՝ կառավարության մոտքի դիմաց հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նա հայտնեց, որ գործադիրում այդ առաջարկը քննարկվում է և դրական լուծում կտան:

Արձագանքելով դեպքերին, երբ որոշ նպաստառուներ թոշակը 3 հազար դրամով բարձարանալու պատճառով նպաստից զրկվել են՝ նախարարան ասաց, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգը գոյություն ունի, որով էլ արվում է հաշվարկը:

Նրա խոսքով՝ ընտանիքի անապահովությունը հաշվարկվում է բնութագրիչներով, և այդ բնութագրիչներից մեկն ընտանիքի անդամների վարձատրությունից ստացած եկամուտներն են կամ  պարբերական վճարները:

«Երբ ընտանիքի եկամուտներում փոփոխություն է տեղի ունենում, դա իր հետ բերում է նպաստի իրավունքի ձեռքբերման կամ կորցնելուն: Գոյություն ունի կենտրոնական տեղեկատվական բազա, երբ ընտանիքի եկամուտներում փոփոխություն է տեղի ունենում, դա ինքնաշխատ տարբերակով է լինում, և ովքեր գտնվել են սահմանային միավորի միջակայքում, նրանց վրա այդ ազդեցությունը եղել է»,-ասաց Մկրտչյանը, և հավաստիացրեց, որ մշակվում է անապահովության մոտեցման նոր համակարգ:

Նախարարի խոսքով՝ անապահով թոշակառուների ինչ-որ խմբի համար, որոնք կենսաթոշակների բաձրացման համատեքստում դուրս են եկել այդ անապահովության համակարգից, ներկայումս լուծման մի քանի տարբերակ է քննարկվում, և խնդրի լուծման նպատակով կփորձեն կոնսենսուս ձևավորել: