ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի առևանգման փաստով քիչ առաջ  ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում: Այս մասին հայտնում է Խաչատուր Քոքոբելյանը։ Նա նաեւ նշում է, թե տվյալ անձանց ո´չ ինքը, ո´չ էլ իր ընտանիքի անդամները չեն ճանաչել և որևէ առնչություն երբևէ չեն ունեցել:

Հիշեցնենք՝ ArmLur.am գրել էր, որ Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի անհետացման դեպքով քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու հատկանիշներով, ասել է թե՝ սպանության հատկանիշներով: Հավելենք, որ մեր տեղեկություններով, մյուս բոլոր ձերբակալվածները եւս ՀՅԴ անդամներ են։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր