Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խաչիկ Վարդանյանի եւ ՔՊ-ի պաստառներով մեքենաներ՝ Վարդաբլուրի տեղամասի մոտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր վարչական շրջանն 967 ընտրող ունի: 14.00-ի դրությամբ այստեղ ընտրությունների էր մասնակցել 222 մարդ: «Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձ Սյուզաննա Ավետիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արտառոց միջադեպեր ընտրական գործընթացում չեն գրանցվել, սակայն, իր տպավորությամբ, ընտրողներն ընտրատեղամաս էին գալիս արդեն ուղղորդված:

Հիշեցնենք, համայնքի ղեկավարի համար այստեղ մրցում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները: Իշխող կուսակցության թեկնածուին, ով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է, սատարում են տեղի քրեական հեղինակությունները: Առավոտից, ի դեպ, Վարդաբլուրի ընտրատեղամասի մոտ մի քանի մեքենաներ էին կայանել՝ «Քաղաքացիական պայմանագրի» եւ թեկնածու Խաչիկ Վարդանյանի պաստառներով: Մի քանի նախազգուշացումներից հետո մեքենաները տեղամասից հեռացրել են:

«ՔՊ-ի եւ իրենց թեկնածուների նկատմամբ էն բանն ընկել է… էն խանդավառությունը, որ կար, որ պիտի հեսա ՔՊ-ն գա, երկիրը շուռ տա եւ երկիրը սարքի չգիտեմ ինչ կարգի երկիր… Իհարկե, ես չեմ տեսնում նաեւ, որ այսօր մի հատ ուրիշ կուսակցություն կա, որը գալու է կամ մի ուրիշ լիդեր, ես չեմ տեսնում»,- իր ընտրությունը կատարելուց հետո, Aravot.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետարանի նախկին քարտուղար Գարեգին Սարգսյանը: Նա կարծում է, որ, այնուհանդերձ, իշխող ուժի թեկնածուն այս ընտրություններում այս տեղամասում կհաղթի. նման եզրակացության է եկել՝ ընտրության ընթացքում արագ ուսումնասիրելով աղբամանում գցված թերթիկները: Ինքը, համենայնդեպս, Հայաստանում չի տեսնում այնպիսի լիդերի, որին ինքը կընտրի, որպեսզի «նա Ալիեւին մի բան ասի կամ Պուտինին հակադարձի»:

Մեր զրուցակիցը միաժամանակ փաստում է, որ ավագանու ընտրությունների քարոզարշավը նորմալ է անցել, նախկին ավանդույթները՝ համոզել, պարտադրել, չեն եղել, եւ մարդիկ ընտում են իրենց կամքով:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ