Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չպետք է դադարեցվեն»․ Ռուստամ Բաքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Որեւէ խնդիր չկա նիստի սկզբում կամ վերջում արձագանքելու։ Մենք դիմել ենք միջազգային կառույցներին։ Դա ավելի արդյունավետ աշխատանք է։ Ներկայացրել ենք, թե ադրբեջանական վայրագություններն ինչ աստիճանի են հասել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ ծառայողների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։

Հարցին՝ ենթադրենք, միջազգային կառույցների ճնշման ներքո հանցագործություն կատարած ադրբեջանցիները պատախանատվության ենթարկվեն, դրանից Ադրբեջանում նվազո՞ւմ է հայատյացության մթնոլորտը, ռազմական հանցագործությունների շարունակականությունը, եւ նման մթնոլորտում խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունները համահո՞ւնչ են իրականությանը, Ռուստամ Բաքոյանը պատասխանեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չպետք է դադարեցվեն․ «Միջազգային կառույցների ճնշման ներքո Ադրբեջանում այդ քաղաքականությունը, որը հասել է գագաթնակետին, պետք է փոխվի»։

Հարցին՝ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը գնահատականներ էր հրապարակել, որ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի հարձակումը ցեղասպանության քաղաքականության շարունակություն է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խոսելուն ուղղված Արեւմուտքի կոչերը ՀՀ-ին՝ վտանգավոր են ու սպառնալից, որ միջազգային հանրության՝ Էրդողանին եւ Ալիեւին համարժեք չարձագանքելու հանգամանքը բերում է ցեղասպանության քաղաքականության շարունակականության, եւ նման պայմաններում ի՞նչ հիմքով եք շարունակում պնդել խաղաղության օրակարգին հավատարիմ լինելը, Ռուստամ Բաքոյանը պատասխանեց․ «Մեր քաղաքական թիմի դիրքորոշման մասին հստակ խոսել ենք։ Այն, ինչ այս պահին տեղի է ունենում, փորձում ենք կարգավորել եւ թույլ չտալ այն, ինչ ադրբեջանցիներն անում են սահմանին։ Բայց գիտենք, որ Ադրբեջանն ունի նաեւ գործընկերներ, որոնք առնվազն չեն ժխտում Ադրբեջանի գործողությունները։ Հետեւաբար, միջազգային գործընկերներին փոխանցում ենք այն տեղեկությունները, որոնք մեր ձեռքի տակ են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ