Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խանումյանն անպատասխան է թողնում Աղավնոյի մասին գրավոր հարցերը

Արցախցի նախարար Հայկ Խանումյանն անպատասխան է թողել «Ամարաս» փորձագիտական կենտրոն ՀԿ-ի գրավոր հարցերը։

Կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը հրապարակել է Խանումյանին ուղղված հարցերը.

«Մամուլից հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Բերձոր, Աղավնո և այլ համայնքներում հանդիպել է բնակչությանն ու հորդորել, որ

մինչև սահմանված ժամկետի ավարտը նրանք լքեն իրենց բնակավայրերը, քանի որ
դրանք հանձնվելու են Ադրբեջանական Հանրապետությանը։ Նույն տեղեկության
համաձայն՝ նախարար Խանումյանը բնակչությանը հայտնել է նաև, որ պետական
միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է ֆինանսական օգնություն, սակայն
պայմանով, որ վերջիններս իրենց բնակավայրերը լքելուց չեն այրի կամ վնասի
Ադրբեջանական Հանրապետությանը թողնվող տները և շինությունները։

Այս առնչությամբ 10-ն օր առաջ Խանումյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել առաջադրելով հետևյալ հարցերը.


1) արդյոք ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար Հայկ Խանումյանը Արցախի Հանրապետության Աղավնո, Բերձոր և այլ
համայնքներում հանդիպել է բնակչությանը, որի ընթացքում նրանց հորդորել է
սահմանված ժամկետում լքել իրենց բնակավայրերը,

2) արդյոք այդ հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանը


բնակչությանը հայտնել է, որ այլ տարբերակ նրանք չունեն և թշնամու կողմից
ֆիզիկապես չոչնչանալու համար պետք է լքեն իրենց բնակավայրերը,

3) արդյոք լքվող համայնքների բնակիչներին նախարար Խանումյանը


հայտնել է, որ պետական միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է աջակցություն,
օգնություն կամ որևէ այլ հատուցում։ Եթե այո, ապա դրանք ինչ հատուցումներ կամ
աջակցություններ են,

4) արդյոք նախարար Խանումյանը հայտնել է բնակչությանը, որ սույն


հարցման 3-րդ կետում նշված հատկացումները կարող են տրամադրվել այն պայմանով,
որ բնակավայրերը լքող բնակիչները չեն ոչնչացնի, այրի կամ վնասի թողնվող տները,
շենքերը և այլ գույք։ Եթե այո, ապա խնդրում ենք հայտնել, թե ինչ իրավական հիմքով
կամ ում կողմից է այդպիսի պահանջ սահմանվել։

Նախարար Հայկ խանումյանը խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» Արցախի Հանրապետության օրենքը՝ մինչ օրս չի պատասխանել հարցմանը»։