Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խայտառակ վիճակ է… Անհասկանալի է, թե ինչպես են այդտեղ հայտնվել այդ կանգառասրահները. Հրաչյա Սարգսյան

«Պարո՛ն Սարգսյան, Ձեզ նկարներ եմ ուղարկել, նոր դրած կանգառասրահների նստարաններն արեդն ժանգոտված են»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Ճշտելով, որ հետերաշխիքային  սպասարկման ժամանակաշրջան կա այդ նստարանները տեղադրած ընկերությունների հետ՝ քաղաքապետը հանձնարարեց  ծանուցել նրանց և վերացնել թերությունները:

«Ծանուցո՛ւմ եք՝ ինձ զեկուց՛ւմ: եթե չեն անում՝ երաշխիքները հետ եք վերցնում»,-ասաց քաղաքապետը և Գնումների վարչությանը հանձնարարեց Տրանսպորտի վարչությանն օգնեն երաշխիքները հետ վերցնելու հարցում:

Նա նաև հանձնարարեց, որ այն կանգառները, որոնց տեղադրման ժամկետներն ավարտվել են և դրանք դեռ չեն տեղադրվել, եթե ընթացիկ շաբաթվա ընթացքում էլ չտեղադրվեն, ապա կրկին կատարող ընկերություններին վճարված երաշխիքները հետ վերցնեն:

«Կարգ ու կանոն պետք է լինի, չենք կարող այդպես սպասենք, տեսնենք, թե երբ են տեղադրելու կանգառները: Նոր հանձնարարական ձեզ՝ բոլոր կանգառներով անցնում, նայում եք: Նոր տեղադրված կանգառասրահների տեղադիրքերի մասով տալիս եք եզրակացություն: Խայտառակ վիճակ է, ես երեկ էլ տարբեր տեղեր տեսել եմ, անհասկանալի է, թե ինչպես են այդտեղ հայտնվել այդ կանգառները: Առնվազը տրանսպորտից չհասկացող մարդը պետք է լինի՝ չհասկանալու համար, որ այդտեղ չպետք է լինի կանգառասրահ»,-հայտարարեց Հրաչյա Սարգսյանը: