Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խնդիրը այն է, որ Լավրովը կարգավորման ողջ գործընթացը հանգեցնում է տարածքների վերադարձի խնդրին. Տիգրան Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Էլի ողջ դաշտը լիրիկական զեղումներով է զբաղված` անտեսելով կարևորը։

Խնդիրը այն չէ, որ Լավրովը հայտարարել է` այդ տարածքները (7 շրջանները) օկուպացված էին Հայաստանի կողմից։ Սա այդպիսի բովանդակությամբ նրա առաջին հայտարարությունը չէ։ Բացի այդ, այս հարցի շուրջ բոլոր միջնորդների մոտ միշտ կոնսենսուս կար։
Խնդիրը այն է, որ

1. Լավրովը կարգավորման ողջ գործընթացը հանգեցնում է տարածքների վերադարձի խնդրին։ Մինչդեռ տարածքների վերադարձը կարգավորման գործընթացի միայն մեկ կոմպոնենտն էր։ Ի դեպ, նախկինում, երբ Փաշինյանն էր փորձում մինչպատերազմյան բանակցային գործընթացը հանգեցնել միայն տարածքների վերադարձի խնդրին, Ռուսաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես արձագանքում էր նրա հայտարարություններին ու պնդում, որ դա այդպես չէր։

Երկրորդ խնդիր այն է, որ Լավրովը իր հայտարարություններով արդարացնում ու լեգիտիմացնում է 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան` լինելով կողմ, որի միջնորդությամբ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը դրվել էր կարգավորման գործընթացի հիմքում և որի միջնորդությամբ այդ սկզբունքը հաստատող փաստաթղթեր էին ստորագրվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Ռուսաստանի հռետորաբանության մեջ այս փոփոխությունը պայմանավորված է երկու գործոնով.

1.վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի համար Ադրբեջանի աճած նշանակությամբ։ Նախորդ տարվա սկզբին Բաքու կատարած այցի ընթացքում մոտավորապես նույն շեշտադրումներով հայտարարություններ էր արել Լավրովը։

2.Հայ-ռուսական հարաբերություններում վերջին ամիսներին խորացող ճգնաժամով, ինչը մասնակիորեն պայմանավորված է առաջին գործոնով։