Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խորհրդարանն ընդունեց եկամտի համընդհանուր հայտարարագրման և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին նախագծերը

ԱԺ-ն մեկ օրում քննարկեց և գրեթե սպառեց նիստերի օրակարգում ընդգրկված բոլոր նախագծերը՝ դրանցից 4-ը տեղափոխելով 24 ժամյա քննարկման ռեժիմ:

ՔՊ-ական պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանում 3 տարվա ընթացքում ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Օրինագծը ստացավ 65 կողմ, 5 դեմ, 22 ձեռնպահ ձայներ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ  ընդունեց նաև  «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերը, որով նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից բարձրացվեց մինչև 75 հազար դրամի:

Քվեարկություններից հետո խորհրդարանն անցավ 2023 թ. պետական բյուջեի  քննարկման երկրորդ փուլին: