Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խստորեն դատապարտում ենք ռեժիմի այս պահվածքը, որն ապացուցում է, որ համակարգը ամենևին էլ չի փոխվել. ԱԺԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ինչպես հայտնի է այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանին Նուբարաշենի բանտից շտապ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով տեղի ունեցած խաղաղ երթի ժամանակ ոստիկանությունն ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Գետնին գցեցին ու հարվածներ հասցրեցին նաև երթի մասնակից կանանց: Նրանցից մեկը վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Բերման ենթարկվածների թիվը մոտ 2 տասնյակ է:

Ընդ որում, այս ամենը տեղի ունեցավ ռեժիմին բնորոշ բիրտ ու կոպիտ մեթոդներով՝ առանց որևէ նախազգուշացման կամ հայտարարության, ինչպես օրենքն է պահանջում:

Ոստիկանական բռնի գործողությունների արդյունքում վնասվածքներ են ստացել և Հերացու թիվ 1 հիվանդանոց տեղափոխվել երթի մասնակիցներ Հայկազ Վարդանյանն ու Մայա Մելքումովան։

Խստորեն դատապարտում ենք ռեժիմի այս պահվածքը, որն ապացուցում է, որ համակարգը ամենևին էլ չի փոխվել ու շարունակում է իր գաղութային քաղաքականությունը՝ ոստիկանությանը որպես մահակ օգտագործելով իր ձեռքում:

Ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին եւ հրապարակային բացատրություն տալ այս ապօրինության համար:

Վարուժան Ավետիսյանին բանտից հիվանդանոց տեղափոխելու պահանջով մեր բողոքի գործողությունները առաջիկայում շարունակելու ենք ավելի վճռական ու լայն ընդգրկումով:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ