Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կիևը կոչ է արել Ռուսաստանին զրկել ՄԱԳԱՏԷ-ին անդամակցությունից

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն կարծում է, որ Ռուսաստանը պետք է զրկվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անդամակցությունից։

«Չնայած այն հանգամանքին, որ ԽՍՀՄ-ը եղել է ՄԱԳԱՏԷ-ի հիմնադիրներից մեկը, իսկ Ռուսաստանը դարձել է Խորհրդային Միության իրավահաջորդը,սակայն միջուկային ահաբեկչություն կատարող երկրի այս կազմակերպությունում լինելու  դերը պետք է  վերանայվի։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանին պետք է զրկել այս կազմակերպությանն անդամակցությունից»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ մեջբերել է Գալուշչենկոն։

Նրա խոսքով, փետրվարի 24-ից ի վեր ուկրաինական էներգահամակարգի ամենամեծ կորուստը Զապորոժիեի ԱԷԿ-ն է, կայանը ունի վեց էներգաբլոկ, որը փետրվարին ավելի քան 6000 ՄՎտ էլեկտրաէներգիա է արտադրել Ուկրաինայի էներգահամակարգին։

Զապորոժիեի ե ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է ագրեգատների քանակով և դրված հզորությամբ՝ կայանը ունի վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ Մարտից այն գտնվում է ռուս զինվորականների պաշտպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն արդարացված է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքից խուսափելու համար։